ԵՊՀ-ն 85 տարեկան է

Տոնական միջոցառումները մեկնարկվեցին:

«Երեւանի պետական համալսարանն ունի միջազգային չափանիշներին համապատասխանելու բոլոր հնարավորությունները: Առաջին հերթին պետք է ապահովել մասնագետների պատրաստման եւ գիտական հետազոտությունների անցկացման բարձր մակարդակ»,- այս մասին համալսարանի 85-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Ասուլիսից հետո Ռ. Մարտիրոսյանը հանդիպեց նաեւ Երեւան քաղաքի մի շարք դպրոցների տասներորդցիների հետ եւ նրանց հետ շրջեց Մայր բուհում: