Երկարացվել է վերջնաժամկետը

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ընդառաջել է շահառուներին:

Բազմաթիվ շահառուների խնդրանքով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկավորում տրամադրելու դիմում-հայտերի վերջնաժամկետը «Արցախբանկ» ՓԲԸ-ն երկարացրել է մինչև 2009թ. դեկտեմբերի 1-ը: