Բարձրացվելու է ստորգետնյա ավտոկայանատեղիների ձեռքբերման գինը

2010թ. մայիսի 1-ից փոխվելու է ստորգետնյա ավտոկայանատեղիների ձեռքբերման գինը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղերի արժեքը համապատասխանաբար սահմանվելու է` Ստորգետնյա մեկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը` 2900000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ, Ստորգետնյա երկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը` 4300000 (չորս միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ավտոկայանատեղի արժեքն ամբողջությամբ շահառուի կողմից ենթակա է վճարման ավտոկայանատեղի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ մեկ տեղանոց ավտոկայանատեղի արժեքը 2750000 ՀՀ դրամ է, երկտեղանոց ավտոկայանատեղինը` 4020000 ՀՀ դրամ: