Հարգելի շահառուներ, հայտնում ենք ձեզ, որ Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի ներտնային գազիֆիկացման նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող շենքի ներտնային գազիֆիկացման նախագծային աշխատանքները կավարտվեն 2010թ. հոկտեմբերի 30-ին, որից անմիջապես հետո արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվի մեր ինտերնետային կայքում: Տեղեկատվության ուշացման համար «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հայցում է ձեր ներողամտությունը: