Տեղեկատվություն երիտասարդ մասնագետների համար նախատեսված բնակարանաշինական ծրագրի վերաբերյալ

ԵՊՀ շրջանավարտների միավորումը նախատեսում է իրականացնել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

Ըստ ներկայացված հայտերի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունների, բանկային համակարգի և հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների երիտասարդ մասնագետների բնակարանի կարիքավորությունն ու վճարունակությունը գնահատելու, ինչպես նաև բնակարանային պահանջարկը դասակարգելու նպատակով Միավորումը ձեռնամուխ է եղել կատարելու լրացուցիչ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը: Դրանից հետո ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն: