Կանցկացվի հրապարակային վիճակահանություն

2013թ. փետրվարի 1-ին և 2-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանության առաջին փուլը:

 

2013թ. փետրվարի 1-ին՝ ժամը 16.00-ին, տեղի կունենա երկու և չորս սենյականոց բնակարանների հրապարակային վիճակահանությունը: 2013թ. փետրվարի 2-ին՝ ժամը 12.00-ին, տեղի կունենա երեք սենյականոց բնակարանների հրապարակային վիճակահանությունը: Հրապարակային վիճակահանությանը շահառուների (կամ նրանց ներկայացուցիչների՝ համապատասխան լիազորագրի առկայության պայմաններում) մասնակցությունը պարտադիր է: Խնդրում ենք հրապարակային վիճակահանությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Կից ներկայացվում է բնակարանների բաշխման կարգը: