Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում 2013թ. փետրվարի 1-ին և 2-ին կայացած հրապարակային վիճակահանության 1-ին փուլի մասնակից շահառուները, մինչև 2013թ. փետրվարի 15-ը պարտավոր են ԵՊՀ շրջանավարտների միավորման բանկային հաշվեհամարին կատարել վճարումներ՝ բնակարանիարժեքի 30 տոկոսի չափով (ներառյալ 200.000 ՀՀ դրամ նախավճարը):
Կրկին անգամ հիշեցնում ենք, որ սահմանված ժամկետում վճարումներ չկատարած շահառուների հետագա մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է և ազատված բնակարանները միացվելու են ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պատկանող (ազատ) բնակարանային ֆոնդին և հրապարակային վիճակահանության միջոցով հատկացվելու են ծրագրի հաջորդ փուլերում ընդգրկված շահառուներին: Մեր բանկային հաշվեհամարն է՝ «Արարատբանկ» ԲԲԸ Հ/Հ 1510008371390100 (AMD):