Սահմանվել են ընդունելության ժամեր

Հարգելի քաղաքացիներ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը սահմանել է ընդունելության նոր ժամեր:

ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում իրականացվող «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» սոցիալական ծրագրի, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական, մատչելի ավտովարկավորման ծրագրերի շահառուները, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի, ծրագրերի վերաբերյալ առաջարկություններով ու մտահոգություններով ամեն ուրբաթ՝ ժամը 15.00-17.00-ն, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում (Աբովյան փ. 9) կարող են հանդիպել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանի հետ: Հանդիպման համար հարկավոր է նախապես հերթագրվել փոխնախարարի օգնական Նվարդ Մելտոնյանի մոտ (52 96 04):