2013թ. մարտի 21-ին և 22-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանության հերթական փուլը:
2013թ. մարտի 21-ին՝ ժամը 16.00-ին, տեղի կունենա երկու և չորս սենյականոց բնակարանների հրապարակային վիճակահանությունը:
2013թ. մարտի 22-ին՝ ժամը 16.00-ին, տեղի կունենա երեք սենյականոց բնակարանների հրապարակային վիճակահանությունը:
Հրապարակային վիճակահանությանը շահառուների (կամ նրանց ներկայացուցիչների՝ համապատասխան լիազորագրի առկայության պայմաններում) մասնակցությունը պարտադիր է:
Խնդրում ենք հրապարակային վիճակահանությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Կից ներկայացվում է բնակարանների բաշխման կարգը: