2013թ. ապրիլի 10-ից ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների 1 քմ.-ի արժեքը սահմանվել է 248000 ՀՀ դրամ:
Այդ պատճառով 2013թ. ապրիլի 10-ից հետո Միավորման կողմից բնակարանի կարիքավոր շահառուներին հատկացվող բնակարանների 1 քմ. արժեքը հաշվարկվելու է 248000 ՀՀ դրամի չափով: 2013թ. ապրիլի 10-ից Միավորման կողմից իրականացվող մյուս բնակարանաշինական ծրագրերի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6, 55/8, 55/11 և Պարույր Սևակի 8, 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի մնացորդային ֆոնդում առկա կամ ազատվող բնակարանները, կարիքավոր շահառուներին նույնպես հատկացվելու են 1 քմ. արժեքը 248000 ՀՀ դրամ հաշվարկով:
Նշված բազմաբնակարան համալիրում առկա ազատ բնակֆոնդը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ կազմում է 109 բնակարան, որոնք բացառապես հատկացվելու են պետական (հատուկ) ծառայության համակարգում աշխատող բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին: Միաժամանակ մեր միավորման կողմից միջոցներ են ձեռնարկվում պետական ծառայողների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորման միջոցներ (բնակարանի արժեքի 40-60 տոկոս կանխավճարի պայմաններում) ներգրավվելու ուղղությամբ:
Հատուկ ընդգծում ենք, որ մինչև 2013թ. ապրիլի 10-ը նշված ծրագրի շրջանակում բնակարանի կարիքավոր շահառուներին ամրակցված բնակարանների արժեքը ենթակա չէ վերանայման: