Օծման կարգից հետո օրհնված ջուրը ցողվեց շենքերի հիմքերին, իսկ օրհնված աղն ու հացը ճաշակեցին իրենք` շահառուները:
Այնուհետեւ ապագա բնակարանատերերը շրջեցին շինհրապարակում, ծանոթացան շինարարական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների որակին եւ ընթացքին:
«Վերջերս փոխվեց շինարարություն իրականացնող կազմակերպությունը: Արդեն շուրջ 25 օր է` աշխատանքները կատարում է «Մետրոշինվերանորոգում» ՓԲԸ-ն: Բավականին մեծ տարբերություն ենք արձանագրում, բայց սա դեռեւս այն արագությունը չէ, որն ակնկալում ենք: Որակն էլ պատշաճ մակարդակով է»,- շահառուների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:
Շինարարական կազմակերպության հետ պայմանագրում հստակ նշված են ժամկետները, որի հիման վրա, պարոն Քարամյանի վստահեցմամբ, ուշացումներ չեն լինի: Նշենք, որ յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ, ըստ շինարարի հետ համաձայնության, շահառուները կարող են շինհրապարակում շրջայց կատարել: