Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Ներկայումս ավարտին են մոտենում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների հասցեավորման և առանձին գույքային միավորների պետական գրանցման աշխատանքները, որից հետո արդեն հնարավոր կլինի շահառուների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրեր:
Միաժամանակ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում են մեր ծրագրի ֆինանսավորման համար մրցույթի հայտարարման և ֆինանսավորող բանկի ընտրության աշխատանքները:
Սակայն, հաշվի առնելով այն, որ պայմանագրերի կնքման և շահառուների վարկունակության գնահատման գործընթացը համընկնում է ամառային հանգստի ժամանակահատվածին և, ընդառաջելով բազմաթիվ շահառուների խնդրանքին, որոշվել է հիմնական պայմանագրերի կնքման և հիփոթեքային վարկավորման գործընթացը մեկնարկել 2013թ.օգոստոսի 26-ից: Պայմանագրերի կնքման և վարկունակության գնահատման համար համապատասխան բանկին դիմելու օրվա և ժամի մասին, յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի: