Շրջայց շինարարական հրապարակում

«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում 2013թ. հուլիսի 26-ին` ժամը 18.00-20.00 ընկած ժամանակահատվածում, կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներ):

Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն շինարարական հրապարակում և կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: