Շրջայց շինարարական հրապարակում

«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2013թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 17.00-ին, կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներ):

Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: