Հարգելի՛ շահառուներ, ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը ֆինանսավորելու համար ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-Ն:
Բանկի հիփոթեքային վարկավորման առաջարկը հետևյալն է՝ 30 % կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, 10 % տարեկան տոկոսադրույք:
Այս պահին ավարտին է մոտենում ԵՊՀ շրջանավարտների միավորման և Արարատբանկի միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի մշակման աշխատանքները, որի ստորագրումից անմիջապես հետո կողմերը ձեռնամուխ կլինեն հիփոթեքային վարկավորման գործընթացի կազմակերպմանը:
Բնակարանի արժեքը հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ վճարող շահառուներն առաջիկայում անհատապես կծանուցվեն բանկին դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև վարկունակության գնահատման ընթացակարգի մասին: