Տեղեկացնում ենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, հիփոթեքային վարկավորման (ՀՀ դրամով տրամադրվող) միջոցով բնակարանի արժեքը վճարելու ցանկություն հայտնած շահառուները պարտավոր են մինչև 2014 թ. մարտի 5-ը մեր միավորման կողմից տրված տեղեկանքները և վարկավորման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին՝ վարկունակության գնահատում անցնելու նպատակով:
Այն շահառուները, ովքեր դեռևս չեն վերցրել նշված տեղեկանքները, պետք է մոտենան մեր կազմակերպության իրավախորհրդատու Հրաչիկ Ջիլավյանին (ք. Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 1, 404 սենյակ), ամեն աշխատանքային օր` ժամը 10.00-13.00 ընկած ժամանակահատվածում:
Նշված ժամանակահատվածում տեղեկանքները և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը բանկ չներկայացրած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է, իսկ ազատված բնակարանները սահմանված կարգով հատկացվելու են բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված մյուս շահառուներին: