Ավան 3 համալիրի բնակարանների հանձնման ժամանակացույց

Ընդառաջելով մեր ծրագրի շահառուների խնդրանքին, հրապարակում ենք շինարարական կազմակերպության կողմից տրամադրված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան համալիրների բնակարանների հանձնման ժամանակացույցը:

Օգտվելով առիթից, կրկին անգամ ծրագրի շահառուներին հորդորում ենք պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը: Այն շահառուները, ովքեր կնքված առուվաճառքի պայմանագրերով սահմանված ժամանակացույցով չեն կատարել (կամ թերի են կատարել) համապատասխան վճարումները, առաջարկում ենք մինչև 2014թ. մարտի 5-ը կատարել դրանք և չխաթարել շինարարական աշխատանքների ավարտման ընթացքը: Հակառակ դեպքում միավորումը հարկադրված է լինելու նախաձեռնել կնքված պայմանագրերը միակողմանի լուծելու գործընթաց:

Բնակարանների հանձնման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: