Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախնական հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերիի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճարը կազմում է 92000 (իննսուներկու հազար) ՀՀ դրամ:
Բնակարանների էլեկտրամատակարարումը պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով խնդրում ենք մինչև 2014թ. ապրիլի 30-ը նշված գումարը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:
Էլեկտրամատակարարման միացման աշխատանքներն ավարտելուց հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի վերջնական հաշվարկ, որից հետո կկատարվի շահառուների կողմից վճարված գումարի վերջնահաշվարկ (թերավճարի դեպքում տարբերությունը կգանձվի շահառուից, գերավճարի դեպքում տարբերությունը ետ կվերադարձվի շահառուին):
Շահառուների կողմից վճարված գումարները Միավորումը կենտրոնացված կարգով կփոխանցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և ձեռնամուխ կլինի սահմանված ժամկետում բնակարանները էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացի պատշաճ իրականացմանը: