Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ երկարատև բանակցություններից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճար է սահմանվել 62765 (վաթսուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
Այն շահառուները, ովքեր միացման համար վճարել են 92000 (իննսուներկու հազար) ՀՀ դրամ, ավելին վճարված 29235 (քսանինը հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամը հաշվարկվելու է որպես տվյալ շահառուի բնակարանի վերջնավճարի մաս:
Հիփոթեքային վարկավորմամբ վճարողների դեպքում, ավելին վճարված գումարը հետ վերադարձնելու համար անհրաժեշտ է միավորման հաշվապահին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ) ներկայացնել դիմում՝ հասցեագրված ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահին, նշելով այն բանկային հաշվեհամարը, որի վրա պետք է հետ վերադարձվի ավելին վճարված գումարը (դիմումի ձևանմուշը կցվում է):
Իսկ այն շահառուները, ովքեր դեռևս չեն կատարել միացման վճարը, կրկին անգամ հորդորում ենք մինչև 2014թ. հունիսի 10-ը 62765 (վաթսուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:
Ինչ վերաբերում է մի քանի շահառուների կողմից չափագրման համար վճարված գումարին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշված շահառուները կարող են դիմել «Կարնես» ՍՊԸ-ի տնօրինությանը (ք. Երևան, Սասունցի Դավթի փողոց 62), ներկայացնել վճարումը հավաստող անդորրագրի պատճենը և հետ ստանալ իրենց վճարած գումարը: