Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ, «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում ձեռքբերվող բնակարանի արժեքը հիփոթեքային վարկավորման միջոցով վճարող շահառուները, ովքեր ստորագրել են բնակարանի հանձնման-ընդունման ակտը և ստացել են բնակարանի բանալիները պարտավոր են իրականացնել հետևյալ գործառույթները.

ՔԱՅԼ 1. 2014թ. հուլիսի 22-25-ը ընկած ժամանակահատվածում ներկայանալ ԵՊՀ շրջանավարտների միավորման գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 4-րդ հարկ 405 սենյակ) և ստանալ բնակարանի ավարտական փաստաթղթերը:

ՔԱՅԼ 2. Ավարտական փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո ներկայանալ «Արդշինինվեստբանկի» համապատասխան մասնաճյուղ (վարկը սպասարկող) ստանալու բանկի կողմից տրամադրվող համաձայնությունը՝ գրավադրված բնակարանի պետական գրանցում կատարելու վերաբերյալ:

ՔԱՅԼ 3. Միավորման և Բանկի կողմից տրամադրված փաստաթղթերը շահառուն պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել կադաստրի պետական կոմիտեի համապատասխան սպասարկման գրասենյակ, կատարել բնակարանի ավարտական փաստաթղթերի պետական գրանցում, ստանալ վերջնական սեփականության վկայականը և այն նույն օրը ներկայացնել բանկի համապատասխան մասնաճյուղին՝ վարկավորման վերջին փուլը կատարելու նպատակով:

Սահմանված ժամանակացույցը խախտելու դեպքում կհաշվարկվի տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գնի չվճարված մասի 0.05 տոկոսի չափով: