Ընդառաջելով մի խումբ շահառուների խնդրանքին՝ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2014թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներ):
Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: