2014թ. դեկտեմբերի 1-ից կնքվելու են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը

Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցված շենքերի բնակարանների սեփականատերերի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացը:

Նշված գործընթացը կենտրոնացված կարգով իրականացնելու նպատակով, բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կազմակերպվելու է 2014թ. դեկտեմբերի 1- 5-ը, ժամը 13.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ծարավ Աղբյուրի 55/11 շենքի 3-րդ մասնաշենքի (նախկին՝ 5-րդ մուտք) 1-ին հարկի հասարակական տարածքում:

Բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումը լրացնելու և պայմանագիր կնքելու համար, սահմանված ժամանակահատվածում, բնակարանի սեփականատերն անձամբ պետք է ներկայացնի անձնագրի, սոցիալական քարտի և սեփականության վկայականի պատճենները:

2014թ. դեկտեմբերի 5-ից հետո վերոհիշյալ փաստաթղթերը չներկայացնելու և բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմում չլրացնելու դեպքում, համապատասխան սեփականատիրոջ բնակարանի էլեկտրամատակարարումը դադարեցվելու է: