«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2015թ. ապրիլի 30-ին՝ ժամը 17.30-19.30-ն ընկած ժամանակահատվածում կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներ):
Շրջայցի ընթացքում ծրագրի շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: