Փոփոխվել է «Ավան 5» ծրագրի շրջանակում կառուցվող շենքի նախագիծը

Հաշվի առնելով «Ավան 5» բնակարանաշինական ծրագրի դիմումատուների բազմաթիվ առաջարկությունները՝ կառուցվելիք շենքում մեկ և չորս սենյականոց բնակարաններ նախատեսելու վերաբերյալ և դրա իրականացման հնարավորությունը քննարկելով նախագծող ընկերության մասնագետների հետ, ներկայացնում ենք «Ավան 5» ծրագրի շրջանակում կառուցվելիք բազմաբնակարան շենքի նոր էսքիզային նախագիծը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն շահառուները, ովքեր ԵՊՀ շրջանավարտների միավորում են ներկայացրել ծրագրին մասնակցելու հայտեր պետք է մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը (ժամը 11.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում) զանգահարեն միավորման աշխատակից Ալյոնա Վարդանյանին (հեռ. (095) 555461) և հաստատեն կամ փոփոխեն մասնակցության հայտերում նշված իրենց բնակարանային նախընտրությունը:

Բնակելի համալիրն ունենալու է երկու (55.9, 62.0 և 80.9 քմ. մակերեսներով), երեք (107.3 քմ. մակերեսով) և չորս (118.0 քմ. մակերեսով) թվով՝ 130 բնակարաններ:

Նշված գործընթացն ավարտելուց հետո Միավորումը ձեռնամուխ կլինի բնակարանների հատկացման հրապարակային վիճակահանության անցկացմանը և պայմանագրերի կնքմանը: