Հարգելի՛ շահառուներ,
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել են «Ավան 4» բազմաբնակարան համալիրների բնակարանների հանձնման գործընթացը: Այս պահի դրությամբ ավելի քան 200 բնակարաններ արդեն իսկ հանձնվել են ծրագրի շահառուներին և այդ գործընթացն ակտիվորեն շարունակվում է:
Բազմաբնակարան համալիրների բակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու և հավելյալ տարաժամկետումներ չառաջացնելու նպատակով, բնակարանների հանձնման-ընդունման ակտը ստորագրած շահառուներին խնդրում ենք վճարել բնակարանի արժեքի վերջին մասնաբաժինը (հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռքբերող շահառուների դեպքում՝ բնակարանի ավելացած մակերեսի արժեքը):
Միաժամանակ, բնակարանների էլեկտրամատակարարման ժամկետները պահպանելու նպատակով, էլեկտրամատակարարման միացման վճարները չվճարած շահառուներին հորդորում ենք սեղմ ժամկետում կատարել նշված վճարումը` լրացուցիչ խնդիրներ չառաջացնելով պատշաճ ժամանակում վճարումները կատարած շահառուների համար:
Խնդրում ենք պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը և չվտանգել դրա բնականոն ավարտը: