Բնակարանների ջրամատակարարումը միացնելու ժամանակացույցը

Հարգելի շահառուներ,

Հայտնում ենք Ձեզ, որ 2016թ. հուլիսի 1-ին և 2-ին միացվելու է Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի բնակարանների ջրամատակարարումը:

Ջրամատակարարման միացնելու արդյունքում հնարավոր վթարներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի բնակարանի սեփականատերն անձամբ կամ երրորդ անձի միջոցով ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն ներկա գտնվի իր բնակարանում:

Այն սեփականատերերը, ովքեր չեն ներկայանա իրենց բնակարան, կկրեն մուտքային ջրագծի ծորակը բաց լինելու հետևանքով իրենց կամ այլ անձանց պատճառված վնասները փոխհատուցելու պատասխանատվությունը:

Ջրամատակարարման միացման ժամանակացույցը հետևյալն է.

Ծարավ Աղբյուրի 55/17 շենք

1-ին մուտք — 2016թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-ին
2-րդ մուտք — 2016թ. հուլիսի 1-ին ժամը 11.00-ին
3-րդ մուտք — 2016թ. հուլիսի 1-ին ժամը 12.00-ին
4-րդ մուտք — 2016թ. հուլիսի 1-ին ժամը 13.00-ին
Ծարավ Աղբյուրի 55/20 շենք

1-ին մուտք — 2016թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-ին
2-րդ մուտք — 2016թ. հուլիսի 2-ին ժամը 11.00-ին
3-րդ մուտք — 2016թ. հուլիսի 2-ին ժամը 12.00-ին