Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարաններ ձեռք բերած շահառուների բնակարանի արժեքի վերջին վարկային մասնաբաժնի փոխանցման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 25-ն է:
Այդ նպատակով, շահառուն (գնորդ-վարկառուն) ոչ ուշ քան մինչև 2016թ. հուլիսի 22-ը պետք է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի հետ կնքի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր և ստորագրի վճարման նոր ժամանակացույցը, որը բանկի համար հիմք կհանդիսանա վերջին մասնաբաժինը փոխանցելու համար:
2016թ. հուլիսի 25-ի դրությամբ բնակարանների արժեքի վերջին վարկային մասնաբաժինը չփոխանցած շահառուների նկատմամբ կիրառվելու են իրավական մեխանիզմներ նրանց հետ կնքված հիփոթեքի և վարկային պայմանագրերը լուծելու ուղղությամբ:
Leave a Reply