2016 թ. հոկտեմբերի 4-11-ը կանցկացվի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն

Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ 2016թ. հոկտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 (ԶԵՅԹՈՒՆ 2) և Ծարավ Աղբյուրի 55/26 (ԱՎԱՆ 5) հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն:

Հարդարման նյութերն ընտրելու համար նշված օրերին ժամը 15.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում շահառուները պետք է մոտենան Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի (ԱՎԱՆ 1՝ համալսարանականների շենք) 7-րդ մուտքի 1-ին հարկում տեղակայված ցուցասրահ, ներկայացնելով բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2016թ. հոկտեմբերի 11-ից հետո ներքին հարդարման նյութեր չընտրված շահառուների բնակարանների հարդարումը կատարվելու է շինարարական կազմակերպության նախընտրությամբ: