2016թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկելու է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը:
Շինարարական կազմակերպության կողմից մեկ ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 3600000 ՀՀ դրամ:
Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
- Ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
- Ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 8 ամսվա ընթացքում,
- Ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 16 ամսվա ընթացքում:
Յուրաքանչյուր մասնաշենքում ստորգետնյա ավտոկայատեղերը երկհարկանի են և նախատեսված են ընդամենը 25 ավտոմեքենաների կայանման համար:
Ավտոկայանատեղի ամրագրման համար անհրաժեշտ է Միավորման ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում առկա 1510008371390100 հաշվեհամարին վճարել 660000 ՀՀ դրամ (նպատակը՝ ավտոկայանատեղի կանխավճար) և վճարման անդորրագրով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-12.00 ներկայանալ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 405 սենյակ: