«Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների անվանացանկը

Կից ներկայացվում է «Զեյթուն 3» ծրագրում ընդգրկված հնարավոր շահառուների և մերժված դիմումատուների անվանացանկը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախապես պլանավորված և ծրագրի շրջանակում կառուցվելիք 500 բնակարանների համար ստացվել են 1206 դիմում-հայտեր, որոնցից 1023-ը բավարարվել են, իսկ 183-ը մերժվել՝ ծրագրի հայտարարված պայմաններին չհամապատասխանելու պատճառով: Այս պահին ևս 58 դիմում-հայտեր հաշվառված են թափուր տեղեր առաջանալու դեպքում դիտարկման ենթակա դիմումների բազայում:

ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1722-Ա որոշմամբ ԵՊՀ շրջանավարտների միավորումը գնել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի 26/9 հասցեում գտնվող 6717քմ. մակերեսով հողամասը (հողամասն ունի 6-րդ տարածագնահատման գոտիականության գործակից), որը հնարավորություն է ընձեռնում կառուցելու թվով 210 բնակարաններ ունեցող բազմաբնակարան համալիր:

Ներկայումս Միավորումն ակտիվ ջանքեր է գործադրում նույն տարածագնահատման գոտիականության տիրույթում ավելի մեծ հողատարածք գնելու, «Զեյթուն 3» ծրագրին զուգահեռ «Զեյթուն 4» ծրագիր մեկնարկելու և հերթացուցակում ընդգրկված բոլոր շահառուների բնակարանային հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ:

Մինչև 2018թ. փետրվարի 5-ը կհրապարակենք բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ վերջնական պայմաններն ու իրականացման կարգը: