«Զեյթուն 3» ծրագրի շահառուների վերջնական անվանացանկը

Տեղեկացնում ենք, որ ավարտվել են «Զեյթուն 3» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի նախագծա-նախահաշվային աշխատանքները:

Ըստ այդմ, ամբողջությամբ վերանորոգված բնակարանի 1 քմ. արժեքը սահմանվել է 296000 ՀՀ դրամ, իսկ չվերանորոգված բնակարանի 1 քմ. արժեքը՝ 276000 ՀՀ դրամ:

Միաժամանակ որոշվել է ՙԶեյթուն 3՚ ծրագրի հնարավոր շահառուների նախնական ցուցակում ընդգրկված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողներին և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներին (բացառությամբ մեկ սենյականոց բնակարաններ նախընտրած շահառուների), բնակարաններ հատկացնել Ազատության 26/9 հասցեում (Ահարոնյան փողոցի հարակից տարածքում) կառուցվող բազմաբնակարան շենքերում:

Իսկ նախնական հերթացուցակում ընդգրկված մյուս շահառուներին բնակարաններ կհատկացվեն Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից տարածքում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանում:

Բնակարանների հրապարակային վիճակահանության օրվա և վայրի մասին շահառուներն անհատապես կծանուցվեն:

«Զեյթուն 3»  ծրագրի շահառուների վերջնական անվանացանկին կարող եք ծանոթանալ կից ֆայլում, իսկ մերժված դիմումատուների անվանացանկը այստեղ: