Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2018թ. ապրիլի 7-ին ժամը 12.45-ին տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ազատության 26/9 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը:
Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ոչ ուշ քան ժամը 12.15-ին:
Ծրագրի յուրաքանչյուր շահառուի հետ միջոցառմանը կարող են մասնակցել ընտանիքի ևս 4 անդամներ: