Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ Երևանի քաղաքապետի 2018թ. հուլիսի 13-ի թիվ 2521-Ա որոշմամբ Երևան քաղաքի Ազատության 26/9 հասցեում (նախնական հասցեավորմամբ) կառուցվող բազմաբնակարան շենքերին տրվել են հետևյալ առանձին հասցեները.

«Ա» մասնաշենքին տրվել է Ահարոնյան 1/7 հասցեն,
«Բ» մասնաշենքին տրվել է Ահարոնյան 1/8 հասցեն,
«Գ» մասնաշենքին տրվել է Ահարոնյան 1/9 հասցեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սկսած 2018թ. օգոստոսի 27-ից, «Զեյթուն 3» ծրագրի շահառուները յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-12.00 ընկած ժամանակահատվածում կարող են այցելել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 6 հարկ, 604 սենյակ, վերցնել ամրագրված բնակարանի և կատարված կանխավճարի վերաբերյալ տեղեկանքը, որից հետո ներկայանալ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ՝ վարկունակության գնահատում անցնելու և հիփոթեքային պայմանագիր կնքելու համար:

Կանխիկ վճարման պայմաններով բնակարան ձեռք բերած շահառուների հետ սեպտեմբերի 1-ից նույնպես կկնքվեն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր: Կնքման օրվա և ժամի մասին շահառուները կծանուցվեն անհատապես: