Մեր գրասենյակի նոր հասցեն է՝ Պարույր Սեւակի 8/2 շենք, 145 տարածք

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. սեպտեմբերի 10-ից «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակը գործելու է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 շենքի թիվ 145 տարածքում:

2018թ. սեպտեմբերի 28-ից սկսած, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 15.00-17.00 ընկած ժամանակահատվածում միավորման նախագահ Արսեն Քարամյանը կատարելու է քաղաքացիների ընդունելություն:

Ընդունելությանը հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել Նվարդ Մելտոնյանին՝ (011) 555461 հեռախոսահամարով (երկուշաբթիից հինգշաբթի):