Հայտարարություն

02

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը Հայաստանի 16 առևտրային բանկերին, առաջարկել է սեփական միջոցների հաշվին (առանց Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման) հիփոթեքային վարկավորման պայմաններ տրամադրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին:

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման պայմանների ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 16-ը:

Այդ պատճառով նախապես հայտարարված վիճակահանության օրերն առավել նպատակահարմար է տեղափոխել հաջորդիվ՝ բանկերի կողմից ներկայացված վարկային առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը շահառուներին տրամադրելուց հետո, որի մասին լրացուցիչ կծանուցենք:

Մենք գործադրում ենք հնարավոր բոլոր ջանքերը ծրագրի սոցիալական հասանելիության բարձր աստիճանը պահպանելու համար։