Շրջայց «Ավան 6»-ի շինարարական հրապարակում

2019 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 16.30-18.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող շենքերի շինարարական հրապարակում կկայանա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների շրջայցը:

Շրջայցի ընթացքում ծրագրի շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: