2019 թ. մարտի 15-ին՝ ժամը 16.30-18.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ահարոնյան 1/7, 1/8 և 1/9 հասցեներում կառուցվող շենքերի շինարարական հրապարակում կկայանա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների շրջայցը:
Շրջայցի ընթացքում ծրագրի շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: