Ուշադրություն

Հարգելի՛ շահառուներ,
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն խորը մտահոգություն է հայտնում «Վերածնունդ երիտասարդական ավան» ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանների փոխանակության գործընթացում շահառուների կողմից նախաձեռնվող չարաշահումների աննախադեպ փորձերի կապակցությամբ:

Ըստ այդմ, բնակարանների փոխանակման գործընթացում շահադիտական նպատակով փոխանակությունները բացառելու նպատակով «ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ը որոշել է բնակարանի փոխանակություն թույլատրել միայն այն շահառուների միջև ովքեր կատարել են բնակարանի արժեքի կանխավճարը՝ 10 տոկոսի չափով։

Փոխանակությունից հետո փոխանակող շահառուներից որևէ մեկի կողմից բնակարանից հրաժարվելու դեպքում փոխանակությունը կհամարվի առոչինչ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետևողական ենք լինելու բազմաթիվ շահառուների արդարացի պահանջին՝ բացահայտելու վիճակահանությանը մասնակցած և ամուսիններ հանդիսացող շահառուներին ու արգելելու ենք նրանց կողմից որևէ շահադիտական գործողության կատարումը: