Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019 թ. մայիսի 20-ից մեկնարկելու է «Ավան 6» բնակարանային համալիրի բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման միացման վճարի ընդհանուր չափը կազմում է 32 336 750 ՀՀ դրամ:
Թվով 210 բնակարանների հաշվարկով յուրաքանչյուր շահառուի համար միացման վճարի չափը կազմում է 153 985 ՀՀ դրամ:
Շահառուների հետ կնքված պայմանագրերի համաձայն (կանխիկ վճարման պայմանագրի 2.2. կետ և հիփոթեքով վճարման պայմանագրի1.12. կետի «ը» ենթակետ) էլեկտրամատակարարման միացման վճարները պետք է կատարվեն շահառուների միջոցների հաշվին:
Սակայն, ԵՊՀ շրջանավարտների միավորումը, հավատարիմ մնալով ծրագրի բացառիկ սոցիալական ուղղվածությունը պահպանելու և շահառուներին հնարավորինս աջակցելու իր հանձնառությանը, պատրաստակամ է իր խնայողությունների հաշվին յուրաքանչյուր շահառուի փոխարեն վճարել 56 985 ՀՀ դրամ:
Միացման վճարի մնացած մասը՝ 97 000 ՀՀ դրամի չափով, շահառուները պետք է վճարեն մինչև 2019 թ. մայիսի 20-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ բանկային հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:
Շահառուների և Միավորման կողմից վճարված գումարները կենտրոնացված կարգով կփոխանցվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ հնարավորինս սեղմ ժամկետում էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացն ավարտելու համար:
Տեղեկացնում ենք, որ բնակարանը շահառուին հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարը վճարած լինելու դեպքում:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:
Հորդորում ենք օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել շենքի սպասարկման գործառույթները: