«Համալսարանական» պուրակի բացումը հուլիսի 5-ին է

64907804_1282240161943979_127116261569069056_n

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019 թ. հուլիսի 5-ին` ժամը 20.00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված «Համալսարանական պուրակի» բացման հանդիսավոր արարողությունը:

«Համալսարանական» պուրակը նվիրվում է Մայր բուհի՝ ԵՊՀ հիմնադրման 100 ամյակին:

Պուրակի հարակից շենքերի բոլոր բնակիչներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման հանդիսավոր արարողությանը:

64556209_382466029283432_4001370319557230592_n

Արարողության ընթացքում երեխաներին սպասվում են բազում հաճելի անակնկալներ՝ հանդիպում սիրված մուլտհերոսների հետ, մանկական շոու-ծրագիր, փրփուր-շոու, պաղպաղակի և պոպկորնի հյուրասիրություն:

Երեկոն կամբողջացնի տոնական հրավառությունը:

64495734_374462363182311_6452635011538485248_n