Հայտարարություն

Հարգելի շահառուներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019 թ. օգոստոսի 15-ից, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցված շենքեր (Ավան 6 համալիր) բնակիչների ելումուտն ազատ կլինի:

Առաջիկայում իրավասու մարմինների կողմից կավարտվեն շենքի շահագործման փաստագրման և փաստաթղթավորման աշխատանքները, որից հետո շահառուների հետ կստորագրվեն սեփականության փոխանցման ակտեր: Սեփականության փոխանցման ակտը ստորագրելու համար յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի:

Փոխանցման ակտը ստորագրելուց հետո շահառուն պետք է այն ներկայացնի կադաստրի սպասարկման գրասենյակ և ստանա սեփականության իրավունքի գրանցման վկայական: Վկայական ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ բաժանորդային պայմանագրեր կնքելու համար: