Բնակարանի կանխավճարի երկրորդ մասնաբաժնի վճարման վերաբերյալ հայտարարություն

Հարգելի շահառուներ,

Ինչպես գիտեք ՎՏԲ-Հայաստան բանկի կայքէջում հրապարակվել է շահառուների բանկ դիմելու ժամանակացույցը՝ ըստ մասնաշենքերի:

Հիշեցնենք, որ հիփոթեքային վարկավորման դեպքում կանխավճարի վճարման ենթակա չափը կազմում է.

ա) 20 տոկոս՝ ձեռբերվող բնակարանի գնման իրավունքի գրավադրման դեպքում,

բ)10 տոկոս՝ լրացուցիչ գույքի գրավադրման, կամ 10 տոկոսի չափով կանխավճարի ապահովագրության դեպքում:

Այն շահառուները, ովքեր չեն օգտվելու «բ» կետում սահմանված վճարման տարբերակից, պարտավոր են ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն վճարել կանխավճարի երկրորդ մասնաբաժինը (ևս 10 տոկոսի չափով), որից հետո ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակից (ք. Երևան Պ. Սևակի 8/2 շ. 145 տարածք) վերցնել համապատասխան տեղեկանքը և մոտենալ բանկի մասնաճյուղեր վարկունակության գնահատում անցնելու համար:

1-ին մասնաշենք՝ մինչև 13.09.2019 թ.

2-րդ մասնաշենք՝ մինչև 20.09.2019 թ.

3-րդ մասնաշենք՝ մինչև 27.09.2019 թ.

4-րդ մասնաշենք՝ մինչև 04.10.2019 թ.

5-րդ մասնաշենք՝ մինչև 11.10.2019 թ.

6-րդ մասնաշենք՝ մինչև 18.10.2019 թ.

7-րդ մասնաշենք՝ մինչև 25.10.2019 թ.: