Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ 2019 թ. հոկտեմբերի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ահարնոյան 1/7, 1/8, 1/9 (ԶԵՅԹՈՒՆ 3) հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն:
Հարդարման նյութերն ընտրելու համար նշված օրերին ժամը 14.30-17.30-ն ընկած ժամանակահատվածում, «Զեյթուն 3» ծրագրի շահառուները պետք է մոտենան Ծարավ Աղբյուրի 55/15 շենքի («Զովք» սուպերմարկետի շենք) 2-րդ հարկում տեղակայված «Էյ Դի Էյ Թեք» ընկերության գրասենյակ, ներկայացնելով բնակարանի գնման իրավունքի գրանցման վկայականի պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թ. հոկտեմբերի 25-ից հետո ներքին հարդարման նյութեր չընտրված շահառուների բնակարանների հարդարումը կատարվելու է շինարարական կազմակերպության նախընտրությամբ: