Մեկնարկեց «Զեյթուն 3»-ի ներքին հարդարման նյութերի ընտրության գործընթացը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ահարնոյան 1/7, 1/8, 1/9 (ԶԵՅԹՈՒՆ 3) հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրության գործընթացը:

Հիշեցնում ենք, որ հարդարման նյութերն ընտրելու համար մինչև հոկտեմբերի 25-ը «Զեյթուն 3» ծրագրի շահառուները պետք է մոտենան Ծարավ Աղբյուրի 55/15 շենքի («Զովք» սուպերմարկետի շենք) 2-րդ հարկում տեղակայված «Էյ Դի Էյ Թեք» ընկերության գրասենյակ, ներկայացնելով բնակարանի գնման իրավունքի գրանցման վկայականի պատճենը (14.30-17.30-ն ընկած ժամանակահատվածում):

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2019 թ. հոկտեմբերի 25-ից հետո ներքին հարդարման նյութեր չընտրված շահառուների բնակարանների հարդարումը կատարվելու է շինարարական կազմակերպության նախընտրությամբ: