Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուների հետ պայմանագրերի կնքման գործընթացում, վերջին օրերին առաջացել են որոշակի կուտակումներ: Հաստատվող վարկերի քանակն ավելի շատ է, յուրաքանչյուր օր կնքվող պայմանագրերի հնարավոր քանակից: Հետևաբար, հաստատված վարկերի ժամկետը բաց չթողնելու համար որոշվել է փոփոխել 6-րդ և 7-րդ մասնաշենքերի շահառուներին՝ բանկ ներկայացվող տեղեկանքների տրամադրման ժամանակացույցը:

Ըստ այդմ, 6-րդ և 7-րդ մասնաշենքերի շահառուներին տեղեկանքները կտրամադրվեն ներքոհիշյալ ժամանակացույցով.
6-րդ մասնաշենք՝ սկսած 18.11.2019 թ.-ից

7-րդ մասնաշենք՝ սկսած 25.11.2019 թ.-ից:

Հայցում ենք շահառուների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: