«Ավան 5» և «Ավան 6» համալիրների ջրամատակարարումը դադարեցվելու է

Հարգելի բնակիչներ,

Ինչպես Ձեզ տեղեկացրել էինք, բնակարանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին և կնքել ջրամատակարարման ու ջրահեռացման անհատական բաժանորդային պայմանագիր:

Նշված պայմանագրերը չկնքելու պատճառով ԵՊՀ շրջանավարտների միավորումն արդեն 14 ամիս է վճարում է «Ավան 5» համալիրի, ինչպես նաև 6 ամիս է վճարում է «Ավան 6» համալիրի սեփականատերերի օգտագործած խմելու ջրի գումարը:

Միավորումը պաշտոնապես ծանուցել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը ու Ձեզ, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2019 թ. նոյեմբերի 1-ից հրաժարվում է վճարել նշված շենքերում ծախսված խմելու ջրի գումարը:

Քանի որ պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպումը պատշաճ ուշադրության չի արժանանում բնակիչների ու պատկան մարմնի կողմից, իսկ Միավորումը շարունակում է կրել ֆինանսական վնասներ, հետևաբար 2019 թ. նոյեմբերի 28-ին ժամը 13.00-ից դադարեցվելու է Ծարավ Աղբյուրի 55/26, 55/3, 55/33 և 55/34 համալիրների ջրամատակարարումը: Այդ մասին պաշտոնապես ծանուցել ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:

Հիշեցնում ենք, որ ջրամատակարարման համար անհրաժեշտ է անհատական բաժանորդային պայմանագիր կնքել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ՝ ներկայացնելով բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի, սեփականատիրոջ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները: