Հարգելի շահառուներ,
Վերջին շրջանում «Վերածնունդ» ծրագրի որոշ շահառուներ սոցիալական ցանցերում հայտարարություն են տեղադրում վիճակահանությամբ իրենց ամրակցված բնակարանները փոխանակելու վերաբերյալ:
Հայտարարում ենք, որ բնակարանների փոխանակման փուլը վաղուց ավարտվել է և ներկայումս Միավորման կողմից չի վավերացվելու որևէ փոխանակություն՝ անկախ դրա պատճառներից:
Բանկի կողմից հիփոթեքային վարկավորում չտրամադրելու կամ այլ պատճառներով շահառուի ծրագրից դուրս մնալու արդյունքում ազատված բնակֆոնդը (ընդհանուր բնակֆոնդի 10 տոկոսի չափով) կնքված կապալի պայմանագրերի համաձայն, առաջնահերթության կարգով փոխանցվելու է կապալառու շինարարական կազմակերպություններին՝ շենքերի բակային տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման, արտաքին լուսավորության անցկացման նպատակով:
Միայն դրանից հետո թափուր բնակֆոնդ առաջանալու դեպքում, բնակարանները տրամադրվելու սպասողների հերթացուցակում ներգրավված անձանց:
Ծրագրի որոշ շահառուների հորդորում ենք զերծ մնալ անհարկի, առերևույթ շահադիտական գործողություններ կատարելուց և սոցիալական ցանցերով ապատեղեկատվություն տարածելուց:
Բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք հետևել մեր պաշտոնական կայքէջին:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ