«Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի հիփոթեքային վարկավորման պայմանները

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության թվով 4 առևտրային բանկերի կողմից ներկայացված՝ «Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի գնորդներին տրամադրվելիք հիփոթեքային վարկավորման պայմանները հետևյալն են.

  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ ՓԲԸ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ
Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ՀՀ դրամ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ մինչև 20 տարի մինչև 30 տարի մինչև 30 տարի մինչև 20 տարի
Վարկի տարեկան տոկոսադրույք (տոկոս) 11,5 (ՀՀ դրամ)

8,99 (ԱՄՆ դոլար)

առաջին 5 տարին չփոփոխվող (լողացող)

10,8 (հաստատուն) 11-11,5՝ առաջին 3 տարին չփոփոխվող (լողացող) 10,5՝ լողացող (հաստատուն է  առաջին տարվա համար)

11,5՝ լողացող (հաստատուն է  առաջին 3 տարվա համար)

12.5՝ հաստատուն

Նվազագույն կանխավճար 0-20 տոկոս 10 տոկոս 0-10 տոկոս (0 տոկոս՝ երկրորդ գույք գրավ դնելու դեպքում) 20 տոկոս
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 1 տոկոսի չափով

(25 մլն. դրամի գերազանցման դեպքում 250 000 ՀՀ դրամ)

Նախատեսված չէ 0.5 տոկոս վարկի գումարից բայց ոչ պակաս քան 60000 ՀՀ դրամը 1 տոկոս պայմանագրային գումարից
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում Չի կիրառվում Չի կիրառվում 0.6 տոկոս՝ պայմանագրային առաջին տարում

0,4 տոկոս՝ պայմանագրային երկրորդ տարում,

0.2 տոկոս պայմանագրային երրորդ տարում

Ներկայացված առաջարկներից ակնհայտ է, որ հիմնական պայմանների համադրությամբ շահեկան պայման առաջարկել է ՙՎՏԲ Հայաստան բանկը՚, ինչի պատճառով մեր կողմից որոշում է կայացվել «Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատողի հատուկ հաշիվը բացել ՎՏԲ Հայաստան բանկում:

Սակայն գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ օգտվել նաև մյուս երկու բանկերի վարկավորման առաջարկներից, եթե համապատասխանում է տվյալ բանկի կողմից առաջադրված վարկունակության պայմաներին:

«Renaissance Premium Home» համալիրի փաստաթղթավորման և պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո կմեկնարկի հիփոթեքային վարկավորման գործընթացը, ինչի մասին նախավճար վճարած գնորդներն անհատապես կծանուցվեն: