ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Untitled-1
ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շահառուների կողմից հնչեցվող հարցերի կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.

  • «Վերածնունդ» ծրագրի շրջանակում հարկային մարմնին ներկայացվող կառուցապատողի տեղեկանքը շահառուներին կառաքվի հաջորդ շաբաթվա ընթացքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով:
  • Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված «Վերածնունդ» երիտասարդական ավանի ստորգետնյա ավտոկայանատեղերի ամրագրման ժամկետները հետաձգվում են: Նոր ժամկետների մասին տեղեկատվությունն ավելի ուշ կտեղադրվի մեր կայքում:
  • Բնակարանաշինական ծրագրերի շահառուների հետ կնքված պայմանագրերով սահմանված վճարման ժամանակացույցերում փոփոխություններ չեն կատարվելու:
  • «Զեյթուն 3», «Վերածնունդ», «Renaissance Premium Home» համալիրների կասեցված շինարարական աշխատանքները կվերսկսեն հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության շրջանակում կիրառված տնտեսական գործունեության սահմանափակումների ավարտից անմիջապես հետո:

Առողջ եղեք և հետևեք ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին: