«Զեյթուն 3» ծրագրի հարգելի՛ շահառուներ,
Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված մատակարար ընկերությունն այս պահին ի վիճակի չէ ներմուծել նախապես ցուցադրված և շահառուների կողմից ընտրված ներքոնշյալ 2 նրբերանգի սալիկները:
Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն անորոշ ժամկետով չհետաձգելու համար, որոշել ենք դրանք փոխարինել «KERAMA MARAZZI» ապրանքանիշի նույներանգ այլ սալիկներով, որոնք ներկայացված են լուսանկարներում:
Շնորհակալություն ենք հայտնում փոխըմբռնման համար և հայցում Ձեր ներողամտությունը: